Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Ավագյանի ՖԲ գրառումը.
Այսօր գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանը ըստ էության հրահանգեց, որ տրանսպորտի վարորդներին ներգրավեն ուղեվարձի հավաքագրման գործում։
Այլ կերպ ասած` վերադառնան օրերը, երբ վարոդները կոնֆլիկտի մեջ էին մտնում չվճարող ուղևորների հետ։
Ավելին, անթույլատրելի ակնարկ արեց` հիշեցնելով, որ վճարվում են ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ համար։ Այսինքն, փորձելու են այս վճարը որպես ճնշման միջո՞ց գործադրել, որ վարորդները նաև հսկիչ աշխատեն։
Կարդացեք նաև
ՉՈՒՆԵՆ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։
Եթե ուզում են վարորդը նաև հսկիչ աշխատի, պիտի + հսկիչի աշխատավարձ տան։ Գումարած դրան, պետք է վերանայվեն պայմանագրերը և ամրագրվի նոր պարտականությունը։
Ամեն դեպքում վարորդներին պետք չէ ներգրավել հավաքագրման գործընթացում։ Տեղից շատ նյարդային ու ծանր աշխատանք են կատարում։
Նաև (արդեն ունենք փորձը) վճարած ուղևորների կյանքն է բարդանում` ականատես լինելով կռվի, քաշքշոցի, ուշանալով, եթե վարորդը հրաժարվում է վարել։
Չի՛ կարելի նման ձևով քաղաք կառավարել։


















































