Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար. Կոնստանտին Կոսաչև

Ապրիլ 06,2026 21:12 Share

«Սպուտնիկ Արմենիա». Արդարացի կլիներ դիտարկել Ռուսաստանի աջակցության մասշտաբները, այլ ոչ թե շահարկել գների ենթադրյալ փոփոխությունները. ՌԴ խորհրդի փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին:

Կոնստանտին Կոսաչևը իր Telegram ալիքում գրել է, որ հարցի ձևակերպումն այն ձևով, ինչպես այն ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահը, սխալ է: Նա նաև հիշեցրել է Պուտինի և Փաշինյանի միջև վերջերս Կրեմլում տեղի ունեցած զրույցը։

«Ռուսաստանի նախագահը հստակ նկարագրեց ստեղծված իրավիճակը. «Էներգիայի, գազի գները Եվրոպայում կտրուկ աճում են՝ հասնելով 600 դոլարից ավելիի 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,50 դոլարով 1000 խորանարդ մետրի համար»: Նշեմ, որ սա որևէ ակնարկ չէ, այլ պարզապես փաստի արձանագրում: Սա այն իրականությունն է, որում այսօր ապրում է ՀՀ–ն»։

Գազի ներկայիս գինը նաև հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար, նշել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով իր հայ գործընկերներին արդար վերլուծություն անել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930