Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա դատական նիստում երրորդ անձի ներկայացուցիչը ծավալուն գրավոր տեքստով ներկայացրեց գրավոր ապացույցների միջնորդություն, քանի որ հավաքագրվել էին փաթեթներ, որոնք ուղղված էին սկզբնական հայցը մերժելուն։
Դատարանը հաջորդ դատական նիստ նշանակեց մայիսի 11-ին, ժամը 14։00-ին՝ այսօրվա միջնորդությունը քննարկելու և նախորդ դատական նիստին ներկայացված հայցային վաղեմությունը քննարկելու մասով։
Այսօրվա դատական նիստով նաև թույլատրվեցին նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացված գրավոր ապացույցները, որոնք կցվեցին քաղաքացիական գործին և հետագայում կհետազոտվեն դատարանի կողմից։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































