«Ազատություն». «Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել է պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը»,- հաղորդում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ 10 կետից բաղկացած Իրանի պատասխանը ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով։ «Դրանում անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավարկությանն ու պատժամիջոցների վերացմանը»,- տեղեկացնում է IRNA-ն։
Այսօր ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանի պատասխանը ռազմական գործողությունների դադարեցման ամերիկյան առաջարկին պատրաստ է: Իրանի ԱԳՆ խոսնակը նշել էր.
«Մի քանի օր առաջ Պակիստանն ու մի շարք այլ բարեկամ պետություններ մեզ ներկայացրին ԱՄՆ հեղինակած 15 կետանոց պլանը։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ նման առաջարկները անսովոր են, անտրամաբանական և չափազանցված։ Մեզ համար դա անընդունելի է»:
Կարդացեք նաև
«Իրանի հետ համաձայնության գալու վերջնաժամկետը շարունակում է մնալ երեքշաբթին», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփը նշել է․ «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։


















































