Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը հերքում է, թե վերջին 24 օրերին որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ

Մարտ 23,2026 21:44 Share

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է, որ վերջին 24 օրերի ընթացքում որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ՝ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին մի քանի օրերին կողմերը «համաձայնության կարևոր կետեր» են գտել։

Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդում է, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը խնդրել է բանակցություններ սկսել պատերազմը ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031