Իրանը Պակիստանի միջոցով պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։
📌Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որոնցում Իրանը առաջ է քաշել իր պայմաններն ու նկատառումները, այդ թվում՝
🔹Պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում,
🔹Հորմուզի նեղուցով երթևեկության կարգավորում,
Կարդացեք նաև
🔹Վերակառուցում,
🔹Պատժամիջոցների վերացում։
Ավելի վաղ Թրամփը դժոխքով էր սպառանցել Իրանին՝ հայտարարելով, որ երեքշաբթի օրը երեկոյան (Հայաստանի ժամանակով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան) ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին ու կամուրջներին, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը։
Իրանական կողմը շարունակում է պնդել, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին կարգավիճակին։
Այս ընթացքում Թեհրանին նաև կարճաժամկետ հրադադարի առաջարկներ են ներկայացվել, որոնք Իրանը մերժել է՝ հիմնավորելով, որ նման դադարները հակառակորդն օգտագործելու է վերադասավորման համար։

















































