Լրահոս
Օրվա լրահոսը

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ. ՀՀ նախագահի ուղերձը

Ապրիլ 07,2026 11:57 Share

Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ կանայք,

Սիրելի՛ մայրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ՝ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։

Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումը՝ ընտանիքում և հասարակության մեջ։ Ձեր համբերությունը, խնամքը և հետևողականությունը կարևոր դեր ունեն մեր առօրյա և պետական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի․ այն կապվում է ոչ միայն ընտանիքի, այլև հայրենիքի, լեզվի ու մշակույթի հետ՝ որպես պահպանման և շարունակության հիմք։

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930