«Սա ակնհայտ վախի դրսևորում է։ Այնքան կարմիր գծեր են հատել, որ այլևս չենք զարմանում։ Սա էլ հերթական վախի դրսևորումն է, երբ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ։ Բայց որևէ բան չի ստացվի, հաղթանակն անխուսափելի է»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսի ու ցույցի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Ըստ այդ օրինագծի՝ դաշինքների անվանումներում կարգելվի անձնանունների օգտագործումը։
Հայկ Ֆարմանյանը վստահեցրեց՝ ուզում է Սամվել Կարապետյանի անվան հետ կռիվ տան, ուզում է նկարների հետ կռիվ տան, որևէ բան դրանից չի փոխվելու․ «ՔՊ-ին կարող եմ մի բան խորհուրդ տալ՝ թող չտանջվեն, միանգամից օրենք ընդունեն, որ ընտրություններում պետք է հաղթի միայն ՔՊ-ն»։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսն ու ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































