«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտող իշխանությունների պայմաններում արդար ընտրություններ չեն կարող լինել։ Իսկ ընտրությունները, եթե արդար չեն, ուրեմն վերջ, դրանք անիմաստ են»,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին, երբ ՔՊ-ն «հեղափոխություն» արեց՝ «մերժիր Սերժին», դրանով իրենք մերժեցին նաև գործող Սահմանադրությունը. «Մարտ ամսին հայտարարեցին՝ կավարտենք Սահմանադրության նոր նախագծի պատրաստումը։
Ընդամենը նստած արտագրում էին տարբեր Սահմանադրություններից դրույթներ, բայց անփոփոխ էին թողել պետական համակարգը փոխելու մասը»։
Կարդացեք նաև
Հայրիկյանը նաև նկատեց, որ վարչապետի իրավասությունների մեջ չի մտնում նոր Սահմանադրություն նախաձեռնելու գործը. «Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ վերջին գրության մեջ ասված է՝ ավելի լավ կլինի, կամավոր գնաս, հանձնվես, իշխանության չարաշահման մեջ ինքնախոստովանություն կատարես ու քիչ տարիների ազատազրկման դատապարտվես կամ մեղմ պատժի արժանանաս»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































