«Գելափ ինթերնեյշնլի» վերջին հարցման համաձայն՝ ընտրություններում մասնակցող 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցնող ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքն իրենց հանրագումարում կհավաքեն ավելի շատ ձայներ, քան ՔՊ-ն:
«Հայաստան» դաշինքն, այդ հարցման համաձայն, ունի 5.5 տոկոս ձայն, իսկ դրան պետք է 8 տոկոս (դաշինքների անցողիկ շեմը): Իհարկե, իդեալական կլիներ, եթե այդ քաղաքական ուժը հայտարարեր ընտրապայքարից դուրս գալու մասին՝ դրա ընտրազանգվածը մեծ մասամբ կանցներ առաջին երկուսին: Բայց, իմանալով Ռոբերտ Քոչարյանի բնավորությունը, կարող եմ գրեթե 100 տոկոսով կանխատեսել, որ դա տեղի չի ունենա: Մնում է հուսալ, որ այդ դաշինքն, այնուամենայնիվ, «կձգի» մինչեւ 8 տոկոսը:
Ըստ նույն հարցման՝ 5-րդ տեղում է Վարդան Ղուկասյանի ղեկավարած կուսակցությունը՝ 3.1 տոկոս: Սակայն այս ուժի՝ ընդդիմադիր լինելու հարցում, ես, ճիշտն ասած, որոշակի կասկածներ ունեմ՝ հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրություններից հետո տեղի ունեցածը, երբ նրանք հրաժարվեցին սատարել Հայկ Մարությանին, եւ արդյունքում քաղաքապետ դարձավ Ավինյանը:
Ինչ պետք է անենք մենք՝ շարքային ընտրողներս, եթե չենք ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի:
Կարդացեք նաև
Պուտինյան բանտում մահացած (կամ սպանված) Ալեքսեյ Նավալնին, երբ հնարավորություն ուներ զբաղվելու քաղաքականությամբ, առաջարկում էր, այսպես կոչված, «խելացի քվեարկություն»: Թեեւ խոսքը փոքր-ինչ այլ բանի մասին է, բայց կարեւոր է սկզբունքը՝ պրագմատիզմը, անձնական համակրանքներից վերանալը:
Մեր պարագայում «խելացի ընտրությունը» կլինի, կարծում եմ, հետեւյալը: Վերցնել այն սոցիոլոգիական հարցումը, որը մեզ արժանահավատ է թվում եւ քվեարկել այն ընդդիմադիր ուժի օգտին, որը հաստատապես մաս կկազմի Ազգային ժողովին, եւ որի վերաբերյալ կասկած չկա, որ այն ամբողջությամբ կամ մասամբ «կմտքափոխվի» եւ կանցնի իշխանության կողմը:
Ես, համենայնդեպս, այդպես եմ վարվելու: Եվ խնդիրն այն չէ, որ այս կամ այն «անցողիկ» ընդդիմադիր ուժն իմ աչքի լույսն է: Այդ «լիրիկան» պետք է ժամանակավորապես մի կողմ թողնել: Հիմա կարեւոր է կանգնեցնել երկրի մահաբեր ընթացքը: Իսկ մնացած քաղաքական, գաղափարական, ռազմավարական եւ մարտավարական խնդիրները կարելի է քննարկել հետագայում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































Շատ լավ կլինի, որ «Հայաստան» դաշինքը և «ԴՕԿ» կուսակցությունը չձգեն անցողիկ շեմերը, որովհետև արդեն համոզվել ենք, որ նրանք սուր հայտարարություններից ու բանավեճերից բացի, ուրիշ ոչնչի ընդունակ չեն և նրանց խորհրդարան անցնելուց ժողովուրդը ոչինչ չի շահի, այլ ընդհակառակը՝ կշահի ՔՊ-ն, որովհետև անպտուղ բանավեճերը ՔՊ-ին օդի ու ջրի պես պետք են։
Ինչ վերաբերում է «խելացի ընտրությանը», ապա դա տրամաբանական մոտեցում է, եթե իհարկե ընտրողը հավատա հարցումների արժանահավատությանը։
Լավ լուծում կլինի նաև, եթե վերջին հարցման արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած «Ուժեղ Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը դաշինք կազմեն կամ էլ նախապես հայտարարեն, որ խորհրդարան անցնելուց հետո կոալիցիոն համագործակցության հուշագիր կստորագրեն։ Այդ դեպքում նրանց ընտրողների թիվն ավելի կմեծանա։