Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ամենայն Հայոց Կաթողիկոս հակամարտությունն իջել է ամենացածր մակարդակ եւ ժողովրդի մեջ պառակտում է առաջացրել. Թաթուլ Հակոբյան

Ապրիլ 08,2026 10:28 Share

Պետությունը չպետք է զբաղվի եւ միջամտի եկեղեցու ներքին խնդիրներին, բայց նաեւ եկեղեցին չպետք է միջամտի պետության ներքին խնդիրներին։ Մասնավորապես, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքականությունից, դա ուղղակի միջամտություն է երկրի ներքին գործերին եւ կարծում եմ՝ սահմանադրորեն անթույլատրելի։ Երբ Նիկոլ Փաշինյանը հոգեւորականների խումբ է ձեւավորում եւ ուզում է բերել իր սիրելի կաթողիկոսին, դա էլ անթույլատրելի է։ Այսինքն՝ հարցին պետք է երկու կողմերից էլ մոտենալ։ Հետևաբար` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում երկու դեպքերում էլ, երկու կողմերից էլ անթույլատրելի է։ Տեսեք՝ Հայ-Առաքելական եկեղեցու առնվազն մեկ թեմի առաջնորդ մտել է քաղաքական պայքարի մեջ, ճիշտ է հիմա բանտարկված է հա, ասում է՝ ես գալիս եմ իշխանության, ես գալիս եմ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ ձեւավորելու արժանապատիվ իշխանություն։ Նա անում է քաղաքական հայտարարություններ։ Սա կոպտագույն միջամտություն է, որ մենք տեսանք, տեսնում ենք նախորդ տարիներին, ամիսներին։ Մյուս կողմից՝ այն, ինչ անում է երկրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասենք, ինչ-որ խումբ ձեւավորել հոգեւորականների, օրենքներ ընդունել եւ եկեղեցին իմ ու քո անել, սա նույնպես կոպտագույն միջամտություն է։ Հետևաբար՝ հարցին մոտենալով երկու կողմերից էլ, մենք պետք է ասենք, որ սա փոխադարձաբար անընդունելի պահվածք է։

Այդ թեման սրվել է բացառապես մեկ պատճառով, որովհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ավելին` Ամենայն Հայոց հայրապետը եւ մեր նվիրապետական աթոռները՝ թեմերը, ըստ էության բացահայտ աջակցում են ընտրարշավի մեջն ներգրավված ուժերից մեկին՝ Սամվել Կարապետյանին։ Դրա համար է սրվել, այս երկու պատճառով է սրվել այս հարցը։ Եթե այս հարցերը չլինեին, ես կարծում եմ, որ ոչ մի խնդիր չէր ունենա Փաշինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Սա է հիմնական պատճառը, որ մենք ունենք այսօրվա իրավիճակը։

Ինչպես է դա սովորական ժողովրդի վրա ազդում։ Վերջերս տեղի ունեցավ մի ցավալի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը ուշացած գնաց Սուրբ Աննա եկեղեցի, այնտեղ երկու եղբայրներ կոպիտ դիմավորեցին ՀՀ վարչապետին, եւ այդ երկու երիտասարդները, մեկը դպրոցական, փաստորեն զրկվել են ազատությունից, հիմա անազատության մեջ են։ Այսինքն՝ Մայր Աթոռ-կառավարություն կամ Նիկոլ Փաշինյան-Ամենայն Հայոց այս հակասությունը, հակամարտությունը իջել է ամենացածր մակարդակ եւ ժողովրդի մեջ պառակտում է առաջացրել։ Ժողովրդի մի հատված համարում է, որ այն եպիսկոպոսները եւ քահանաները, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանին, սրանք տիրադավներ են, եւ հակառակը՝ ժողովրդի մյուս հատվածը համարում է, որ ամեն գնով մենք պետք է ազատվենք Ամենայն Հայոցից եւ բոլոր այն քահանաներից, որոնք վարք ու բարքով չեն համապատասխանում Հայ Առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես՝ մեր եկեղեցու ավանդույթներին։

Գիտեք, որ մենք ունենք բանտարկված հոգեւորականներ։ Նրանց մի մասը դուրս է եկել, բայց ունենք բանտարկված հոգեւորականներ։ Սա շատ զգայուն հարց է, եւ էլի ժողովուրդը, քաղաքական ուժերը բաժանված են երկու մասի։ Մի մասը համարում է, որ սա քաղաքական օրակարգ է։ Նիկոլ Փաշինյանը պատժում է այն հոգեւորականներին, ովքեր իր դեմ են դուրս եկել։ Մյուս մասն էլ ասում է, որ սա բացառապես քաղաքական գործընթաց է։

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրող, «ԱՆԻ» կենտրոնի հիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930