Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հասարակ ասֆալտ անելն ի՞նչ է, որ դա՛ էլ չի ստացվում. Զարթոնքի կամուրջը մեկ տարի առաջ է նորոգվել, բայց նորից նախկին տեսքն է ստացել. «Հրապարակ»

Ապրիլ 08,2026 10:35 Share

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է մեկ տարի առաջ։

Որովհետև մեկ ձմեռն էլ բավական էր՝ ի ցույց դնելու այս կառավարության դելետանտությունը, որը նույնիսկ որակյալ ասֆալտ փռելու գործում է թերանում։ Կամուրջն ընդամենը մեկ տարի առաջ է նորոգվել ու ասֆալտապատվել, բայց նորից այն տեսքն է ստացել, ինչ ուներ նախկինում։

Մի հասարակ ասֆալտ անելն ի՞նչ է, որ սրանց մոտ դա՛ էլ չի ստացվում։ Մոտ ութ տարի է իշխանություն են, բայց ոչ մասնագետներ կարողացան ներգրավել իրենց շարքերը, ոչ իրենք մասնագետներ պատրաստեցին։

Արեգ Մարգարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930