Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ». հեռակա վեճ «Ուժեղ Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ

Ապրիլ 08,2026 11:42 Share

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»,- այսպես է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքին:

Հիշեցնենք, նա հայտարարել էր. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:

Սա էլ իր հերթին արձագանք էր է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանին, որը մասնավորապես ասել էր. «Նիկոլ Փաշինյան, դու այնքան ես վախեցած Սամվել Կարապետյանից, որ ամբողջ օրը մեզանով ես զբաղված: Այդքան էլ ասում ենք՝ այդքան մի վախի Սամվել Կարապետյանից, այդ մարդը քեզ հաստատ վատ բան չի անի: Փորձում ես մեզ լռեցնել, կփորձես կալանավորես, էլ եսիմ ինչեր անես, չի ստացվելու: Նիկոլ Փաշինյան, վախիցդ անգամ հրահանգ ես տվել մեր դաշինքի կողքից Սամվել Կարապետյան անունը հանել»:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930