Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ձեր սրտով չէ գլխանց ցուցակը հրապարակեք, ասեք, որ չեք գրանցելու, մենք էլ մեր անելիքն իմանանք»․ Նինա Կարապետյանց

Ապրիլ 08,2026 13:38 Share

«Մեկ քայլանի գործիքակազմով չենք կարող այս իրավիճակը, համակարգը կոտրել, կոտրել այն մատրիցան, որը տասնամյակներով ստեղծել են, ինչը թույլ չի տալիս նոր ուժին որևէ կերպ ներկայացված լինել խորհրդարանում։ Մեծ թվով մարդիկ չեն կարողանում իրենց ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, հետևաբար սա լավագույն տարբերակն էր այս իրավիճակում»,-«Նժար» սահմանադրական շարժման հրավիրած հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

Խոսելով իրենց ուժի և «Բոլորին դեմ եմ» շարժման միավորման մասին՝ Նինա Կարապետյանցն ասաց․ «Պետք է առողջ սերնդափոխություն լինի։ Ոչ թե մարդիկ, որոնք զբաղմունք չունեն, ուրիշ տեղ իրենց չենք կարողանում դրսևորել, գան, մասնակցեն քաղաքական գործընթացներին, այլ լինեն մարդիկ, որոնք ամեն ինչ ունեն՝ մասնագիտություն, աշխատանք, երջանիկ, ինքնաբավ են, բայց այս իրավիճակն իրենց չի բավարարում։ Հետևաբար շատ տրամաբանական էր սերունդների համերաշխությունը ցուցաբերելով՝ մեր միանալը։ Հատկապես, որ «Բոլորին դեմ եմ»-ն արդեն գրանցել էր կուսակցություն, մենք կմասնակցենք այս ընտրություններին մի ձևաչափով, հետո հնարավորություն կլինի շարունակել մեր նախագծերը կյանքի կոչել»։

«Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Արամ Քոչարյանը վստահեցրեց՝ նեղ կուսակցական գզվռտոցներից հոգնել են։ Անդրադառնալով ՔՊ-ի կողմից ընդունված օրինագծին, որով արգելվում է դաշինքների անուններում անձնանունների կիրառումը, Արամ Քոչարյանը հիշեց 2021-ի ընտրությունները․ «2021-ի ընտրությունների արդյունքում միայն Քոչարյանի և Փաշինյանի ուժերը կարողացան հատել ընտրությունների շեմը։ Եթե իշխանությունը չի շարժվում ներկուսակցական գզվռտոցների մակարդակում, այլ պետականության, ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, դա հստակ ազդակ պիտի լիներ, որ իրենք այդ ընտրական օրենսգիրքը փոխեին, հասկանային, որ սա լավ օրենսգիրք չէ ՀՀ-ի համար։ Բայց իրենք մնացին ներկուսակցական փոքր մտածելակերպի մեջ, ասացին՝ ուրեմն մնացածն այդքան չկան, որ չեն կարողանում հատել շեմը»։

ՔՊ-ի այդ ընդունված նախագծի մասին Նինա Կարապետյանցն ասաց․ «Հայտարարում են, որ մի կողմից անձնանունների հետ կապված գրանցում չեն անելու, դրա համար փոփոխություն են անում, մյուս կողմից էլ սկսել են տեղյակ պահել, որ «Բոլորին դեմ եմ»-ին կարող են նաև չգրանցել։ Առաջարկում եմ՝ ով ձեր սրտով չէ, գլխանց էդ ցուցակը հրապարակեք, ասեք, որ չեք գրանցելու, մենք էլ մեր անելիքներն իմանանք։ Բայց մենք սրա հետ հեշտ չենք համակերպվելու։ Եթե գործող իշխանությունը սկսել է խոսել «Բոլորին դեմ եմ»-ի մասին, մտքեր է արտահայտում գրանցել- չգրանցելու մասին, նշանակում է՝ ունեն տեղեկություններ այն մասին, որ «Բոլորին դեմ եմ» թիմը սկսել է ավելի մեծ ինտենսիվությամբ կողմնակիցներ ու շահառուներ հավաքել»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե Նիկոլ Փաշինյանին մնա, ինքը կգրանցի միայն իրեն ու հարակից կուսակցություններին, որոնք պատրաստ են իրենց ձայնը փոխանցել Նիկոլ Փաշինյանին․ մնացածը մնալու են խաղից դուրս․ «Մեկ էլ մի կուսակցություն կթողնեն, կոռեկտությունից ելնելով՝ չասեմ՝ ում, որ բոբոյի դերում պահեն՝ ասելու համար, որ եթե մենք չենք, ապա նրանք են։ Իրականում  կարող ենք կոտրել այս մատրիցան։ Խաղի կանոնները, որոնք թույլ չեն տալիս որևէ առողջ ուժի գալ իշխանության, մենք դա կոտրելու ենք»։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ միջազգային գործընկերները պատրաստ են լինելու արդարացնել Նիկոլ Փաշինյանի կողմից արված ամեն ինչ։

Նա վստահեցրեց՝ իրենք իշխանության են գալու ընդամենը 100 օրով․ «Մեր վարչապետի թեկնածուն այլևս չի մասնակցելու ընտրություններին․ իր վրա ֆունկցիա է դրված լինելու կազմակերպել հաջորդ ընտրությունները, կարևորագույն երաշխիքներից մեկն այն է, որ ինքն իր թիմի համար չի աշխատելու, այլ որ մեկ անգամ արդար ընտրություններ լինեն, որ ուժերը չվազվզեն էս երկրից այն երկիր իրենց կուսակցության, փոքր խմբակի համար բենեֆիտներ խնդրելու համար»։

«Նժար» սահմանադրական շարժման հրավիրած հանդիպում-քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930