Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ Փաշինյանը գնահատում է՝ կարող է պատերազմ լինել, ինչի՞ երկիրը չի պատրաստում պատերազմի»․ Արամ Քոչարյան

Ապրիլ 08,2026 13:58 Share

«Եթե Նիկոլ Փաշինյանն ընդամենը կուսակցության ղեկավար չէ, այլ պետության ղեկավարն է, եթե ինքը գնահատում է, որ մեր պետությունում հնարավոր է պատերազմ լինի, եթե ինքը չընտրվի, իսկ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, հնարավոր է, որ ինքը չընտրվի, ինչի՞ մեզ հիմա այդ պատերազմին ամեն դեպքում չի պատրաստում»,- «Նժար» սահմանադրական շարժման հրավիրած հանդիպում-քննարկման ժամանակ հարցրեց «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Արամ Քոչարյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, եթե իրենց ուժը չլինի, պատերազմ է լինելու։ 

Նշենք, որ «Նժար» սահմանադրական շարժումը և «Բոլորին դեմ եմ» շարժումն ընտրություններին կմասնակցեն միասնական։

Արամ Քոչարյանն ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանն էմոցիոնալ ասում էր, որ պատերազմ է լինելու, ինքը լուրջ զգացել է, թե ոնց է վախենում․ «Նորմալ մարդը, որը լսում է՝ երկրի վարչապետն ասում է՝ պատերազմ է լինելու, վախենում է․ մտածում է՝ երկրի վարչապետ է, ուրեմն տակը մի բան կա, բնական ռեակցիան վախն էր։ Հետո եկա այն վիճակին, որ լինում է, թող լինի։ Չի կարող պատերազմի վախի տակ ինչ-որ իշխանություն մնալ կամ ոչ»։

Արամ Քոչարյանը վստահեցեց՝ իրենց ծրագրի հիմքում ընկած է այն, որ գոյություն չունի այնպիսի ուժ, որի հետ իրենք կարող են կոալիցիա կազմել իրենց ծրագրի շուրջ․ իրենց ձայները ոչ մեկին չեն տալու։

Հարցին՝ հնարավոր համագործակցություն կարո՞ղ է լինել ՀՀԿ-ի հետ իմպիչմենտի գործընթացի շուրջ, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Բոլորը պիտի միավորվեն, իրենց հավակնությունները պետք է մի կողմ դնեն։ Առանց խորհրդարանում ուժերի հնարավոր չէ դա իրականացնել, պիտի կարողանանք համոզել նաև ՔՊ-ի որոշ մասին, հիմա դա իրատեսական է՝ հաշվի առնելով այն, թե Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների նկատմամբ ինչպես է վարվում»։

Նինա Կարապետյանցն ասաց, որ իրենց թիմը վաղուց է սկսել խոսել իմպիչմենտի անհրաժեշտության մասին․ «Նիկոլ Փաշինյանը գնալու է խախտումների, այն դիմադրությունը, որ ստանում էինք ժամանակին արևմտյան դիտորդների կողմից, հիմա դա չենք ստանալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հարմար, ճկվող ղեկավար, ձեռ է տալիս բոլորին։ Իմպիչմենտը կարող է տեղի ունենալ նաև ընտրություններից հետո։ Մեզ համար կարևոր կլիներ, որ դա լիներ ընտրություններից առաջ»։

«Նժար» սահմանադրական շարժման հրավիրած հանդիպում-քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930