Լրահոս
Օրվա լրահոսը

Զարթոնքի կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է, սակայն այն դեռևս շահագործման ընդունված չէ. ՏԿԵՆ-ը պարզաբանում է

Ապրիլ 08,2026 16:38 Share

«Հրապարակ» օրաթերթն այսօր «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն բացահայտ ապատեղեկատվության և մանիպուլյացիայի օրինակ է։

Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2025 թվականին, սակայն շինարարական օբյեկտը դեռևս շահագործման ընդունված չէ։ Քանի որ շինաշխատանքների ավարտական փուլում՝ դեկտեմբեր ամսին, եղանակային պայմաններն անբարենպաստ էին, ուստի անխոչընդոտ երթևեկություն ապահովելու նպատակով որոշում է կայացվել կամրջի վրա տեղադրել ժամանակավոր ասֆալտբետոնե ծածկ, իսկ 2026թ. գարնանը՝ եղանակային պայմանների բարելավման պես, կամրջի պատվածքը բերել վերջնական տեսքի, որից հետո միայն կատարված շինարարական աշխատանքները կընդունվեն շահագործման։

Այս պարզ իրողությունը շրջանցելով՝ «Հրապարակը» փորձել է ստեղծել կեղծ օրակարգ և մոլորեցնել հանրությանը՝ ժամանակավոր լուծումը ներկայացնելով որպես «ձախողված» շինարարություն։

Հետևաբար, հրապարակման մեջ ներկայացված պնդումները ոչ միայն ապատեղեկատվություն են, այլև նպատակաուղղված են հանրության մոտ սխալ պատկերացում ձևավորելուն։
Հորդորում ենք լրատվամիջոցին զերծ մնալ չստուգված և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց և երբեմն առաջնորդվել մասնագիտական պատասխանատվությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930