Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկարակիր կինոռեժիսորը կոչ է ուղղել արվեստի գործիչներին

Ապրիլ 08,2026 18:05 Share

Ըստ Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տարածած հաղորդագրության՝ իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ, կրկնակի օսկարակակիր Ասղար Ֆարհադին կոչ է արել արվեստի գործիչներին եւ կինոգործիչներին ամբողջ աշխարհում հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնել, որ դադարեցվեն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումները։

Աշխարհահռչակ ռեժիսորը ժամանակին այցելել է Հայաստան: Նա մեր երկիր էր ժամանել 2018թ հուլիսին՝ երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում. Ֆարհադին այդ տարի գլխավորում էր «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրին: Երեւանում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նա ասում էր, որ բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում նման են. «Նրանց զգացմունքները նույնն են, օրինակ, մայրական սերը նույնն է Ճապոնիայում եւ Իսպանիայում, արտահայտման ձեւերն են տարբեր, ու ռեժիսորի խնդիրն է որսալ հենց այդ տարբերությունները»:

Իրանցի ռեժիսորը 2017 թվականին հրաժարվել էր մասնակցել «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ բողոքելով ԱՄՆ նախագահի կողմից ընդունված ներգաղթի սահմանափակումների դեմ, քանի որ այդ որոշումը ժամանակավորապես արգելում էր մի քանի երկրներից, այդ թվում Իրանից մուտքը՝ ԱՄՆ։ Իրանցի կինոռեժիսորի փոխարեն մրցանակը ստացել էր Անուշե Անսարին, որը նաեւ կարդացել էր Ֆարհադիի ուղերձը:

«Ներողություն եմ խնդրում, որ այս երեկո ձեզ հետ չեմ: Իմ բացակայությունը հարգանքի նշան է իմ երկրի ժողովրդի եւ այն 6 այլ երկրների քաղաքացիների հանդեպ, որոնք անարգվել են օրենքով, որը արգելում է ներգաղթյալների մուտքը ԱՄՆ… Աշխարհի բաժանումը «մեզ» եւ «մեր թշնամիների» կատեգորիաների, վախի մթնոլորտ է առաջացնում…Դա խաբուսիկ արդարացում է ագրեսիայի եւ պատերազմի համար։ Պատերազմները խոչընդոտում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացումը այն երկրներում, որոնք ինքնին դարձել են ագրեսիայի զոհ։

Կինոռեժիսորները կարող են իրենց տեսախցիկները ուղղել՝ բացահայտելու մարդկային ընդհանուր հատկանիշները եւ կոտրելու տարբեր ազգությունների ու կրոնների մասին կարծրատիպերը։ Նրանք ստեղծում են փոխըմբռնում մեր եւ ուրիշների միջև։ Այդպիսի փոխըմբռնումը մեզ այսօր ավելի շատ է պետք, քան երբեւէ»,- ասված էր 2017թ. նրա ուղերձում։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930