Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր քաղաքական ուժին կսատարի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ փեսան մտնում է ընտրացուցակ

Ապրիլ 08,2026 19:35 Share

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մեծ շրջապատ ու հավատարիմ ընտրազանգված ունի Գյումրիում (12 տարի անց դարձյալ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին՝ Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցությունը» անցած տարի հավաքեց 9537 ձայն կամ ձայների 20․71 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո ձայների քանակով զբաղեցնելով երկրորդ տեղը․ ՔՊ-ն հավաքել էր 16 հազար 938 ձայն կամ ձայների 36,80 տոկոսը), ԱԺ ընտրություններում սատարելու է միլիարդատեր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին՝ «Ուժեղ Հայաստանին»։

Ըստ տեղեկությունների, Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որն այս պահին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն է, ընդգրկվելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում՝ տեղ զբաղեցնելով երրորդ տասնյակում։

Մենք այս տեղեկությունը փորձեցինք անձամբ ճշտել Ավետիս Առաքելյանից, ով փոխանցեց, որ դեռ ոչինչ հստակեցված չէ։

Ի դեպ, Գյումրիում բավական հետաքրքիր անուններ են շրջանառվում, որոնք ընդգրկվելու են Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի ցուցակում։ Նրանց կանդրադառնանք ավելի ուշ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930