Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պարտվում է Իրանին, աշխարհն արդեն բազմաբեւեռ է

Ապրիլ 09,2026 12:30 Share

Արդեն 35 եւ ավելի օր է անցել, ինչ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա ու այդ պատերազմի վերջը դեռեւս չի երեւում: Այս պատերազմը վկայում է, որ աշխարհում ոչ մի միջազգային իրավունք չի գործում: ԱՄՆ նախագահ Թրամփը միայն բարձրաձայնում է, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք ցամաքային զորքերով կհարվածեն Իրանին եւ մյուս երկրներին կոչ է անում, որ իրենց ուժերով փորձեն բացել Հորմուզի նեղուցը:

Թրամփը նման բարձրաձայնումներ շատ է անում, սակայն ոչ մի հարձակում էլ չի գործում, դրանք մնում են լոկ որպես դատարկ բառեր: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը շարունակաբար հարվածում է Իսրայելին եւ ԱՄՆ ռազմաբազաներին, իրականացնելով մեծ ավերածություններ ու այս պահի դրությամբ նա ամբողջովին՝ 100 տոկոսով փակել է Հորմուզի միջանցքը: Այս 35-օրյա ժամկետում ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին եւ բազում այլ երկրների ու որեւէ երկրից օգնություն չի ստսցել, որի պատճառով չի համարձակվում փորձել Հորմուզի նեղուցը թեկուզ մասնակիորեն բացել:

Իրականում ԱՄՆ-ը տվայտանքների մեջ է եւ ոչ մի հարց չի կարողանում Իրանի հետ լուծել, նա ընդամենը գեղեցիկ, ճոխ, դատարկ, անարդյունք հայտարարություններ է անում եւ դրանցով սահմանափակվում: Կարծում եմ, լավագույն դեպքում ընդամենը եւս մեկ անգամ կփորձի հարվածել Իրանին, որից հետո այնպիսի պատասխան կստանա Իրանից, որ դա իր մասով կլինի ԱՄՆ-ի կողմից պատերազմի դե ֆակտո ավարտը, որը կլինի Իրանի վերջնական հաղթանակը ԱՄՆ-ի նկատմամբ: Փաստացի, ԱՄՆ-ն այնքան ցամաքային ուժեր չունի, որ կարողանա դրանցով հարվածել Իրանին: Իհարկե, Իսրայելը կշարունակի Իրանին եւս մեկ-երկու անգամ հարվածել, որը կլինի Իսրայելի Էսկալացիայի ավարտը: Փաստորեն, արդյունքում այդկերպ կավարտվի նրա կողմից Իրանի վրա հարձակումները: Մի որոշ ժամանակ կշարունակվի Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները, որը եւս կարճ ժամանակ հետո կավարտվի:

Փաստորեն, ԱՄՆ-ն անգամ ոչ միայնակ, այլեւ Իսրայելի հետ միասին չի կարողանում հաղթանակ տանել Իրանի նկատմամբ, հետեւաբար, ինչպես կարելի է միաբեւեռ անվանել աշխարհը եւ ԱՄՆ-ին համարել այս աշխարհի միակ անպարտելի բեւեռը: Էլ ուր մնաց, եթե խոսքը գնա ոչ թե Իրանի, այլեւ Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի մասին, ապա ակնհայտ է, չկարողանալով հաղթել Իրանին, ապա ինչպես կարող է հաղթել այս երկրներից գոնե մեկին, էլ չենք խոսում միաժամանակ հաղթել դրանց միասին վերցրած եւ էլի մի շարք այլ երկրների ավելացրած: Որքան շարունակվում է, ԱՄՆ-ը այնքան շատ սխալներ է թույլ տալիս եւ աշխարհին հեշտորեն ապացուցում, որ վաղուց ավարտվել է ԱՄՆ-ին միաբեւեռ երկիր կոչելը, քանզի նա չի կարողանում հաղթել որեւէ լուրջ երկրի, էլ ուր մնաց նրանց միասին հաղթելը:

Այս ամենը պարզորոշ խոսում է այն մասին, որ նախկին միաբեւեռ աշխարհը ի դեմս ԱՄՆ-ի՝ վերածվել է մի քանի բեւեռներով բազմաբեւեռ աշխարհի:

Եվ այսպես, լուծվել է ամենահիմնական թնջուկը՝ ԱՄՆ-ի սխսլների ու թուլացման հետեւանքով նա կորցրեց իր մենատիրությունը եւ աշխարհը դարձավ լրիվ բազմաբեւեռ։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930