Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց հիմա պարզ տեքստով սպառնում է, որ Սամվել Կարապետյանին կարող է ունեցվածքից զրկել. «ՉԻ»

Ապրիլ 09,2026 09:00 Share

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:

«ՉԻ». Էն օրը Պուտինի մոտ նվնվում էր, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, դատարանները՝ անկախ, ընտրությունները՝ արդար:

Բայց հիմա պարզ տեքստով սպառնում է, որ Սամվել Կարապետյանին կարող է ունեցվածքից զրկել: Ոնց որ Քոչարյանն էր ժամանակին ընդդիմադիր գործարարների հետ վարվում:

Չէ, ամեն ինչ օրենքով են արել ու անելու: Սկզբից անկախ հարկայինն էր մտնում ընդդիմադիր գործչի օբյեկտներ, միլիոն հատ խախտում ու չարաշահում հայտնաբերում, հետո է՛լ ավելի անկախ դատարանները պետականացնում էին ընդդիմադիրների եղած-չեղածը:

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930