Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանի կիրճում կկառուցվեն զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների հարթակներ»․ կառավարությունը 172 մլն դրամ հատկացրեց

Ապրիլ 09,2026 11:52 Share

Կառավարությունն այսօրվա նիստում 172 մլն դրամ գումար հատկացրեց Երեւանի քաղաքապետարանին՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար։

«Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, որն ունի ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաեւ սրճարան։ Սա կիրճի վերաձեւավորման կոնցեպտի մեջ է մտնում»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ արդեն համաձայնագիրը կնքել են, շատ շուտով բուն շինարարական աշխատանքներն իրականացվելու են։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընդհանուր առմամբ Երեւանում բնապահպանական միջավայրը եւ կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված 3 խոշոր ծրագրեր ունենք։ Դրանցից մեկը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող հանգստի գոտի դարձնելն է։ Հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է։ Եվ հաջորդը Նորք Մարաշում վերադարձված հողերի վրա ավելի քան 7 հա տարածքի վրա քաղաքային անտառպուրակ ստեղծելու մասին է։ Կարող ենք ասել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Կարեւոր է նաեւ այն, որ տվյալ հատվածն ինքն արդեն ապրում է որպես այդպիսին։ Հատկապես շաբաթ-կիրակի օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ։ Եվ հիմա մեր խնդիրն այդ ժամանցն ավելի հարմարավետ դարձնելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Ավինյանն ասաց, որ վերջին 4 տարիներին Երեւանում ստեղծվել են մոտ 60 հա նոր կանաչապատ տարածքներ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930