ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Սպիտակ տան խոսնակը և նախագահ Թրամփի վարչակազմի այլ ներկայացուցիչներ փորձում էին վերաձևակերպել այն ակնհայտ փաստը, որ ԱՄՆ-ի նախագահն, իր իսկ գրառման համաձայն, մտադիր էր Իրանի հետ սկսել բանակցություններ՝ նկատի առնելով իրանական կողմից ներկայացված 10 կետերը, կամ այլ խոսքով՝ հիմք ընդունել պատերազմն ավարտելու իրանական պայմանները։
Լինելով ԱՄՆ-ի պատմության թերևս ամենա ոչ կառուցակարգային որոշումներ ընդունող ղեկավարը, նախագահ Թրամփն ակնհայտ խնդիրներ է ստեղծել իր և իր թիմի համար ներքաղաքական կյանքում, որտեղ անհնարին էր լինելու իրանական պայմանները ներկայացնել՝ որպես հաղթանակի նշան։
Ուստի, ավելի ուշ նրա վարչակազմն աստիճանաբար սկսեց գոնե հռետորաբանության մակարդակում հետքայլեր անել հրադադարի պայմաններից, որոնցից երեքին առանձին գրառումով անդրադարձավ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։
Կարդացեք նաև
Հրադադարի պայմանների նախնական պատկերն ավելի պարզ կդառնա, եթե լսենք Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Միրշայմերի՝ «CNN»-ին հարցազրույցի այս կտորը (մեքենայացված ռուսերեն թարգմանությամբ)։


















































