Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կառավարությունը Սփյուռքի լուսանցքային կազմակերպությունների հետ ընդհանրապես գործ չի ունենալու, էդ մարդիկ Սփյուռքը չեն ներկայացնում»

Ապրիլ 09,2026 12:48 Share

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե ՀԿ-ի կողմից մարզական ավան ստեղծելու ծրագրի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը դիմեց Սփյուռքի ներկայացուցիչներին։ «Մենք Սփյուռքի մեր հարգելի գործընկերներին, ովքեր ներգրավված են կամ ուզում են ներգրավվել համահայկական խաղերի կազմակերպման, զարգացման եւ սպորտային տուրիզմի ու բիզնեսի ոլորտում, հրավիրում ենք այստեղ մասնակցելու, ներդրումներ անելու եւ Հայաստանի հետագա զարգացմանը մասնակցելու։ Վերջին տարիներին Սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվություն է նկատվում։ Մենք տասնյակ ներդրումներ ունենք, այս նախագիծն էլ Սփյուռքի գործընկերների ներդրումային պատրաստակամությունն է, ովքեր ներգրավված են համահայկական խաղերի կազմակերպման գործում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Սփյուռքի կազմակերպություններին․ «Էսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենք վերապահում են իրավունք Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն։ Այսինքն՝ ինչ-որ գրասենյակներ, խմբեր, ակումբներ կան, ովքեր տենց իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել։ Ընդհանրապես ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ էդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրենք Սփյուռքից են, բայց Սփյուռքը չեն։ Իրենք Սփյուռքում այլեւս էնքան ճնշող փոքրամասնություն են, որ ես միանշանակ ասում եմ, որ իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են։ Եվ Հայաստանի կառավարությունն այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու, որովհետեւ էդ կազմակերպությունները, ինչպես ասում են, անունը կա, ամանումը չկա»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930