Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պրոիշխանական կայքերը Կարապետյանի հարցադրում անելը ներկայացնում են որպես «հուշում և կոչ Ռուսաստանին», դիմում են պարզ մանիպուլյացիայի. «Հետք»

Ապրիլ 09,2026 14:25 Share

«Հետք». Ապրիլի 7-ին տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուղերձը, որում քաղաքական հայտ ներկայացրած գործիչն անդրադարձել է ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

Ինչից հետո պրոիշխանական medianews.site կայքը գրել է. «Զուգահեռ թվարկելով ու հուշելով, թե ինչեր կարող է անել Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՝ օրինակ գազի գնի թանկացում, Ռուսաստանում սեզոնային աշխատող հայերի նկատմամբ ճնշումներ, Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական մթերքների վրա սանկցիաներ․․․ Փաստացի այս կերպ ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը հուշում և կոչ է Ռուսաստանին, թե ինչ քայլերի դիմեն, ինչպես ճնշեն Հայաստանին ու հայ ժողովրդին,  որպեսզի Հայաստանում ընտրությունների արդյունքը լինի Ռուսաստանի սրտով» (ընդգծումները «Հետքինն» են)։ Նյութը ևս այդպես է վերնագրված՝ «Սամվել Կարապետյանը հուշում, կոչ է անում Ռուսաստանին թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը»:

Ինչպես տեսնում ենք Կարապետյանի ուղերձ-հայտարարության մեջ, այն ուղղված է ԱԺ առաջիկա ընտրությունների մասնակից ընտրողներին, և դրանում Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված խոսք, առավել ևս կոչ չկա: Կարապետյանն, արձանագրելով գազի ներկա գնի, Ռուսաստանում աշխատող հայերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործոնները, հարցադրում է անում, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե Ռուսաստանն արգելքներ կիրառի:

Ընդ որում՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին նման ազդակ-զգուշացումներ հնչել են թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ անմիջապես ՌԴ նախագահի կողմից, թե՛ դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, այսինքն՝ Կարապետյանի ուղերձից ավելի վաղ:

Հետևաբար, երբ պրոիշխանական medianews.site-ը Փաշինյանին և նրա թիմին քննադատող Կարապետյանի կողմից այս թեմաների շուրջ հրապարակային հարցադրում անելը ներկայացնում է որպես «փաստացի հուշում և կոչ Ռուսաստանին», դիմում է պարզ մանիպուլյացիայի:

Դեռ 2021-ին Infocom-ը, փաստեր ներկայացնելով, գրել էր, որ medianews.site-ը փոխկապակցված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, որը հրաժարվել էր մեկնաբանել լրատվամիջոցի բացահայտումը, այսինքն՝ չէր հերքել իր կապը medianews.site-ի հետ:

Ս. Կարապետյանի ուղերձը «Ֆեյսբուքում» հրապարակվել է ապրիլի 7-ին՝ 11:02-ին: Medianews-ի մանիպուլյատիվ հրապարակումն այդ ուղերձի մասին հրապարակվել է 11:55-ին: Հաշված րոպեների տարբերությամբ նյութը նույնությամբ (նույն նկարով ու վրիպակներով) հրապարակել են պրոիշխանական presstv.am (12:11), zartnir.media (12:13), yerevanpost.am (13:02) կայքերը:

Zartnir.media-ի ռուսալեզու տարբերակում նյութը վերնագրված է շատ ավելի մանիպուլյատիվ ձևով. «Կարևոր. Սամվել Կարապետյանը կոչ արեց Ռուսաստանին բարձրացնել գազի գինը Հայաստանի համար» (Важно: Самвел Карапетян призвал РФ повысить цену на газ для Армении):

Այս հրապարակումները տարածվել են նշված կայքերի սոցցանցային հարթակներում:

Եթե medianews.site-ը գրանցվել է 2018-ի հունվարին, ապա presstv.am-ը համացանցում հայտնվել է 2025-ի հունիսին, zartnir.media-ն՝ 2025-ի նոյեմբերին, yerevanpost.am-ը՝ 2025-ի դեկտեմբերին:

Հատկանշական է, որ presstv.am-ն ու zartnir.media-ն, չբացահայտելով իրենց ով լինելը, ներկայացրել են իրենց հրապարակած նյութերի օգտագործման պայմաններ, որոնք ամբողջությամբ (բացառությամբ անունների) նույնն են (տես այստեղ և այստեղ): Սա ևս հուշում է այն մասին, որ վերոնշյալ կայքերը փոխկապակցված են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930