Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ խոսում էր Սամվել Կարապետյանին ունեցվածքից զրկելու մասին։
«Ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան։ Եթե նկատել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքների էլեմենտ չկա։ Ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասել եմ՝ վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչո՞ւ եմ վախենում, որովհետեւ կարծում եմ, որ ձեր նշած անձը էն խոստումները, որոնք տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու։ Եվ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։ Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չէի ուզենա, որ որեւէ տեղ հայկական համարվող որեւէ կապիտալ զրոյացվեր»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե ո՞ւմ ինչ խոստում է տվել Սամվել Կարապետյանը, Փաշինյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, թող ինքը ասի։ Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնողը չեմ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































