ԹԻՀԿ-ը միանում է գործընկեր կազմակերպությունների դիրքորոշմանը և Վերաքննիչ քրեական դատարանի ուշադրությունն է հրավիրում Դավիթ Մինասյանի գործով այն էական հանգամանքների վրա, որոնք ակնհայտորեն կասկածի տակ են դնում 18-ամյա պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունը։
Կալանքը խափանման միջոց է, որը կիրառվում է որպես ultima ratio՝ ծայրահեղ միջոց, և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար, այն է՝ մեղադրյալի փախուստը կանխելու, նրա կողմից հանցանք կատարելը կանխելու կամ նրա վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար։
Գտնում ենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի՝ որպես խափանման միջոցի, պահպանումը չի լինի հիմնավոր, պիտանի և համաչափ միջոց՝ օրենքով հռչակված նպատակներին հասնելու համար։
Հետևաբար անհրաժեշտ է վերացնել այն սահմանող ստորադաս դատարանի որոշումը և կանխել Դ. Մինասյանի անձնական ազատության, առողջության պահպանման և կրթության սահմանադրական իրավունքների հետագա չհիմնավորված սահմանափակումը։
Կարդացեք նաև
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

















































