Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ էրեխեն չպիտի նստի, իր արարքում բռնություն չեմ տեսնում»․ Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպումը

Ապրիլ 09,2026 13:46 Share

«Ինձ համար յուրաքանչյուր բռնություն դատապարտելի է։ Նայելով կադրերը, որոնց համար երեխան նստած է, էդտեղ բռնություն չեմ տեսնում։ Եթե ինքը ձեռքը քցել է, և դրանից հետո ստացել հարված, ընկել գետնին, ունի կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդություններ, այդ երեխան չպիտի նստի։ Այսօր այստեղ եմ վերևի մարդուն ասելու՝ չպիտի այս երկրում խոսքը, վերաբերմունքը, քաղաքական հայացքները միանգամից կալանքի տարվեն։ Լավ, մենք այս երկրում գիտե՞նք, որ գոյություն ունի տնային կալանք, և այլ միջոցներ։ Մարդիկ գիտեն՝ մեկը մի բան ասաց, միանգամից տանելու են կալանքի»,-ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։ 

Դերասանուհին համոզված է, որ Դավիթը չի արել այնպիսի հանցանք, ինչի համար լինելով 12-րդ դասարանի աշակերտ՝ պիտի կալանավորված լինի․ «Հենց հիմա ինքը դասարանում պետք է լիներ»։

Անաիս Սարդարյանը հորդորեց, որ մարդիկ չվախենան և իրենց ձայնը բարձրացնեն․ «Մի վախեցեք, որ ասում են՝ կկալանավորեն, եկեք չխոսենք, հո բոլորիս չե՞ն տանելու կալանքի»։

Ի վերջո` Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպել քաղաքացիներին։ Քաղաքացիներն իրենց դիմումը՝ տեղում հավաքված 150 ստորագրություններով փոխանցեցին դատախազություն։ Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանը, դուրս գալով դատախազության շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեզ՝ հասարակ մահկանացուներիս չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա՞ համար»։

Դերասանուհի Անաիս Սարդարյանն էլ հայտարարեց․ «Արձանագրենք, որ 12-րդ դասարանի աշակերտ Դավիթը, որը կանգնած էր եկեղեցու բակում, աղոթք էր անում, պատարագի մասնակցում, ինքը հիվանդանոցում պառկած չէր, իր եղունգները սևացած չէին և կիսաուշագնաց վիճակում չէր, ինչպես այժմ։ Այն ամենը, ինչ այսօր, վաղը կատարվում է, այս բոլոր մարդկանց խղճին է»։

Աննա Հովհաննիսյանն էլ վստահեցրեց՝ եթե ինչ-որ բան կատարվի Դավիթի հետ, թե որպես պաշտոնյա, թե մարդկային առումով՝ իրենց խղճի վրա է․ «Բացի ՄԻՊ-ը՝ իրենք բոլորն ունեն երեխաներ»։ Այնուհետև դիմելով դատախազին՝ ասաց․ «Տիկին Վարդապետյա′ն, մի վախեցեք հանդիպել ՀՀ քաղաքացիների հետ»։

 

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930