«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը: Ո՛չ, ի վնաս է։
Ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը, որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից։


















































