«Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է։ Ուրիշ տարբերակ չկա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե տեսակետ կա, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն է ուզում, որ եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրությունը, ՔՊ-ն այն խորհրդարանում ընդունի։
Ըստ նրա՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ է, որ խորհրդարանը Սահմանադրության որոշ հոդվածներում կարող է փոփոխություններ անել։ «Եվ հիմա վեճ կա, քննարկում կա, այդ թվում՝ մեր թիմի ներսում, թե արդյոք խորհրդարանին պե՞տք է վերապահել Սահմանադրության որեւէ հոդվածում փոփոխություն անելու լիազորություն։ Տարբեր տեսակետներ կան, եւ քիչ չեն այն տեսակետները, ովքեր պնդում են, որ՝ ոչ, Սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը, բացարձակապես ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդն է ՀՀ-ում իշխանության տերը, կրողը եւ լեգիտիմության աղբյուրը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերին ու հայտարարություններին։ «Ձեր նշած քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացնում են իրենք ծրագրերը, որով իրենք, ըստ էության, Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը եւ շրջակա տարածքները։ Ստեղ էլ ասելու բան չկա, եթե ասում են՝ Հայաստանը չպետք է բավարարի 29 743 քկմ-ով, դա անխուսափելի պատերազմ է»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































