Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը Թուրքիային ցանկանում է տեսնել որպես երաշխավոր երկիր

Ապրիլ 09,2026 15:52 Share

Ermenihaber. Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կրկին բախումներ սկսելու հավանականությունը բացառելու համար հստակ երաշխիքների կարիք կա: Այն ապահովելու համար վերջինս նկատի է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի հնարավոր համագործակցության գործոնը:

Վերջինս մասնավորապես հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը, Չինաստանի և Ռուսաստանի պես մեծ պետությունները, ինչպես նաև Պակիստանի և Թուրքիայի պես միջնորդ պետությունները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում, ինչի արդյունքում պատերազմը կավարտվի ու կհաստատվի տևական խաղաղություն:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարձակումներ էին ձեռնարկում Իրանի ուղղությամբ, իսկ Իրանը հարվածում էր տարածաշրջանային պետություններում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև Իսրայելի տարբեր ենթակառուցվածքների: Արդեն ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին հրադադարի մասին, որի մեջ դիտարկվում է նաև Իսրայելի կողմից հրադադարի պահպանում: Սակայն այժմ իրանական կողմը պնդում է, որ Իսրայելը խախտում է հրադադարը՝ շարունակելով հարվածները Լիբանանի ուղղությամբ: Ամերիկյան կողմն էլ հակադարձում է, թե հրադադարը լիբանանյան ճակատի հետ առնչություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930