Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում խաղացվել է երկու տուր։
Հայաստանի շախմատիստների ներկայիս վարկանիշային առաջատար գրոսմայստեր Շանթ Սարգսյանը առաջին տուրում մակեդոնացի Անտոն Զլատկովին պարտության մատնելուց հետո հաղթել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Մանաֆովին եւ առանց միավորի կորստի ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում։
Հայաստանի շախմատիստներից 2,0-ական միավոր ունեն նաեւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Էմին Օհանյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































