✅ 2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 9%-ը իրականացվել է հայ-իրանական սահմանին գտնվող «Ագարակ» սահմանային անցակետով։ Ընդ որում, այս անցակետով իրականացվել է Հայաստանի ապրանքային ներմուծման 11%-ը, իսկ արտահանման՝ 6%-ը։
✅ Հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների, Հայաստան ներմուծվող երկաթից ձողերի, նավթային բիտումի, ցեմենտի դեպքում։
✅ Իրանի տարածքում ենթակառուցվածքների խաթարման և հայ-իրանական սահմանով առևտրի իրականացման անհնարինության պայմաններում Հայաստանի համար օպտիմալ կլինի Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը։
ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է ուսումնասիրել Իրանի դերը Հայաստանի արտաքին առևտրում, ինչպես նաև բացահայտել այն ապրանքներն ու տնտեսական գործունեության տեսակները, որոնք առավել խոցելի են ռազմական գործողությունների սրման և ենթակառուցվածքների խափանումների պայմաններում՝ միաժամանակ ուրվագծելով արտաքին առևտրի այլընտրանքային երթուղիներ։
Կարդացեք նաև
Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ACSES – Armenian Center for Socio-Economic Studies


















































