Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Աննա Դավթյան-Գեւորգյանի մեկնաբանությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական լծակների մասին
Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր դիվերսիֆիկացման քաղաքականությունը, կարծում եմ, որ այդ քաղաքականությունը չունենալու արդյունքում է, որ Ռուսաստանը ձեռք է բերել այդքան շատ լծակներ Հայաստանի վրա քաղաքական ճնշում բանեցնելու համար։
Ռուսաստանի, ընդհանրապես քաղաքական մարտավարությունն է կախվածության մեջ գցել երկրներին տնտեսական առումով իրենից եւ հետո ճնշում հոգեբանական գործադրել, որ հետագայում այդ լծակները օգտագործելով ստիպել մեծ գին վճարել երկրներին։
Ինչ վերաբերում է գին վճարելուն, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի,որ դիվերսիֆիկացումը տեղի ունենա հաշվարկված եւ խելացի քայլով, որպեսզի հերթը չհասնի գին վճարելուն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը, ապա կարծում եմ, որ ՀՀ-ն առաջին հերթին ինքն իրեն նախ եւ առաջ պետք է աջակցի, տնտեսական ոլորտի շահառուներին հնարավորություն տա, աջակցություն տա, որպեսզի կարողանան իրենց ապրանքների համար ստանդարտները բարձրացնել այնպես, որ ոչ միայն ԵՄ-ն, այլ նաեւ այլ շուկաներ ավելի հետաքրքրված լինեն հայկական ապրանքների ձեւռքբերմամբ, իսկ էներգետիկ ոլորտում էլ հնարավորինս արագ կարողանա նոր գործընկերներ ձեռք բերել, որպեսզի այդ մենաշնորհից բխող ճնշումները Ռուսաստանից ավելի թույլ լծակ դառնա:
Այս պահին դրությամբ առնվազն դժվարություն կունենանք գյուղմթերքը այլ շուկաներում վաճառելու, բայց պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ շուկաների բազմազանությունը ռեալ լինի Հայաստանի արտադրողների համար։ Եւ այդ քաղաքական լծակը, որ օգտագործվում է Ռուսաստանի ձեռքին, որ օգտագործում է տնտեսական պատժամիջոցների, այսպես ասած, հեռանկարը, այդպիսի ազդեցություն չունենա հայաստանյան քաղաքական համատեքստում։
Որովհետեւ այդ տնտեսական կորուստների եւ պատժամիջոցների հեռանկարով է Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը վարել տասնամյակներ շարունակ, որովհետեւ ցանկացած քայլ, որ փորձել է անել դիվերսիֆիկացիայի համար, ոչ միայն այս կառավարության օրոք, միշտ հանդիպել է այդ սպառնալիքին, որ կլինեն նաև այդպիսի հետեւանքներ։
Հետեւաբար ես կարծում եմ, որ պետության անելիքների շարքում այն է, որ հնարավորինս այդ լծակը թուլացնի Ռուսաստանի ձեռքում, ոչ թե մտածի պատժամիջոցները հաղթահարելու մասին։
Եւ առհասարակ, Ռուսաստանը ամեն անգամ, երբ փորձում է տնտեսական ոլորտում, թե ինչ-որ իր չափանիշներին անհամապատասխանություն է գտել հայկական գյուղմթերքի մեջ, ինչ-որ այլ ապրանքների մեջ, որպես կանոն տնտեսական շարժառիթներով չէ, որ պայմանավորված են լինում, այլ քաղաքական ճնշման եւս մեկ դրսեւորում է։ Եվ մենք գիտենք, որ նման քաղաքական ճնշման միջոցներ են եղել ճնշումները Վրաստանի հանդեպ, Մոլդովայի հանդեպ:
Հայաստանի տեսակետից ինչպես պետք է արձագանքել նման քաղաքական ճնշմանը։ Էլի եմ ասում, իմ ընկալմամբ, դա տնտեսական չափանիշների ինչ-որ անհամապատասխանություն չէ, կոնկրետ քաղաքական լծակ է, օրինակ իշխանության հանդեպ ընդվզում առաջացնելու, նաեւ տնտեսվարողների կողմից, գյուղոլորտի աշխատողների կողմից եւ այլն, եւ այլն։
Նորմալ, ադեկվատ խելացի կոմունիկացիան իշխանության եւ համապատասխան ոլորտների միջեւ եւ հստակ ռազմավարություն ունենալը, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ իրադրությունը։ Կարծում եմ՝ միակ ելքն է, որ կարող է հնարավորություն տալ մեր երկրին, որ չտրվի այդ սադրանքին եւ քաղաքա-տնտեսական սպառնալիքներին։


















































