Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ արվեց՝ Բագրատ սրբազանն ու իր աջակիցները չլինեն ազատության մեջ, որ Ամերիկայում Զանգեզուրի միջանցքը հանձներ Ալիեւին. Արթուր Սարգսյան

Ապրիլ 09,2026 17:55 Share

«Ամեն հաջորդական նիստերից պարզվում է, որ այստեղ արդարադատություն չկա: Ոչ թե մենք ենք համոզվում, մենք առաջին օրվանից համոզված էինք, մեր ժողովուրդն է համոզվում»,- այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարեց գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց գործը քաղաքական պատվեր է. «Ամեն ինչ արվեց, որ օգոստոսի 12-ին Բագրատ սրբազանն ու իր աջակիցները չլինեն ազատության մեջ, որ Ամերիկայում Զանգեզուրի միջանցքը հանձներ Ալիեւին: Հիմա եկել է երկրորդ փուլը. պիտի ձգեն մինչեւ հունիսի 7-ը, մինչեւ ընտրություններն անցնեն: Ձեր հայացքից էլ ենք տեսնում: Այն, որ ասում եք՝ Բագրատ սրբազան սպասեք, վերջում կտեսնեք իմ կարծիքը: Անկեղծ հավատում ենք ձեզ: Մեզ պահում եք այդ ծրագիրն իրականացնելու համար: Դուք մասնակից եք այս ծրագրին, որը Նիկոլի ծրագիրն է»:

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը ընդհատեց պատգամավորի ելույթը. «Վիրավորանք է ձեր ասածը, ես սահմանափակում եմ ձեր խոսելու իրավունքը, նստեք»: Նիստը նախագահողի խոսքից հետո անջատվեց պատգամավորի միկրոֆոնը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930