Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Երևանը և Բաքուն հասնեն խաղաղության, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն. Շամիլ Այրմ

Ապրիլ 09,2026 18:55 Share

«Ազատություն». Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության և երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն։

APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրմը, որը Միլի Մեջլիսում մասնակցում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստին։

Նրա խոսքով՝ Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ թուրքական աշխարհի շրջանակում։

Այրմը ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունությունն ապահովելու գործում։
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանի դերը էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես էներգետիկ հանգույց, կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930