Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիսկերի կառավարման թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ՝ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը

Ապրիլ 09,2026 19:35 Share

ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը Ժողովրդավարության և Ընտրական Աջակցության Միջազգային Ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։

Արդեն իսկ ռիսկերի կառավարման թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ՝ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։

Ծրագրի շրջանակում ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիքը՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։

Կազմակերպված երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։

 

ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930