Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում՝ իմ հայրենակիցների մոտ տպավորություն լինի, որ խուլիգան եմ». Դավիթ Համբարձումյան

Ապրիլ 09,2026 19:03 Share

«Այստեղ դահլիճում նստած են ինձ ընտրող մարդիկ, ինձ վստահող քաղաքացիներ, ու չեմ ուզում՝ իմ հայրենակիցների մոտ տպավորություն լինի, որ խուլիգան եմ։ Որևէ դեպքում որևէ խուլիգանություն չեմ գործել»,- այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է Համբարձումյանի պաշտպանական թիմի ու հանրային մեղադրողի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։

Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը դարձնել պետության եկամուտ։

«Ինչ վերաբերում է գրավին, ինձ այն բացարձակ չի հետաքրքրում, տպավորություն չլինի, որ կարևոր բան է իմ անձի համար։ Իմանալով ինձ 6 տարի 3 ամիս դատապարտելու մասին՝ վերադարձել եմ Հայաստան ու որևէ մեկի մոտ կասկածի առիթ չեմ տվել, որ կարող եմ փախնել իմ երկրից։ Ես այդ հանցանքը չեմ գործել, խնդրում եմ փոխել իմ խափանման միջոցը, գտնում եմ, որ այն, մեղմ ասած, տեղին չէ»,- հավելեց Դավիթ Համբարձումյանը։

Նրա պաշտպանն էլ հայտարարեց, որ դատախազն իր բողոքում առնվազն պետք է հիմնավորեր, որ Դավիթ Համբարձումյանը թաքնվել է վարույթ իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթ իրականացնող մարմին. «Հանրային մեղադրողը չի հիմնավորել, որ Դավիթ Համբարձումյանը թաքնվել է քննությունից։ Ինչ վերաբերում է նրան, որ բացակայել է ՀՀ-ից ու նախապես չի հայտնել դատարանին, հարկ է նշել, որ այս պարտականության չկատարումը չպետք է նեղ մեկնաբանվի ու մեխանիկորեն ներկայացվի գրավը պետական եկամուտ դարձնել։ Նշված պարտականության չկատարումը չի նշանակում քննությունից խուսափում»։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ. հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930