Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խոսում է նրա մասին, որ այո՝ Հայաստանը փորձելու է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ, և տնտեսական սերտ կապերը ԵԱՏՄ անդամ երկրների հետ». Սերգեյ Մինասյան

Ապրիլ 09,2026 19:45 Share

Անվտանգության եւ արտաքին հարաբերությունների փորձագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունը Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին։

 

Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությունը խոսում է նրա մասին, որ այո՝ Հայաստանը փորձելու է շարունակել այս ճանապարհը՝ մի կողմից մոտիկացնել տարբեր ոլորտներում և ինստիտուցիոնալ և զարգացման և տնտեսական և քաղաքական երկխոսության մակարդակով համագործակցությունը ԵՄ-ի հետ։

Մյուս կողմից էլ, հաշվի առնելով տնտեսական սերտ կապերը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, նաև շարունակել համագործակցության այդ ձևաչափը։

Ինչպես դա տեղի էր ունենում նախորդ տարիներին, նմանատիպ համագործակցային գործելաոճը իրատեսական է։ Կարծում եմ, մենք մոտակա տարիներին կգնանք մեր դերակատարների, գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։

Հայաստանը չունի ֆիզիկապես սահմաններ, բայց կան ոլորտներ, որտեղ անպայման չէ ֆիզիկական սահմանի առկայությունը, ներքին գործընթացները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, բարեփոխումները չեն պահանջում որևէ ֆիզիկական սահմանի ներկայություն։

Հայաստանը այս պահին հանդիսանում է հարևան անդամ երկրի թեկնածու կարգավիճակ ունեցող Վրաստանի հետ։ Այո, մենք գիտենք, որ այս պահին Վրաստանը ունի բավականին խնդիրներ Բրյուսելի հետ, բայց Հայաստանը անմիջապես սահմանակից է անդամ երկիր թեկնածու Վրաստանի հետ, և դա նույնպես իր դերը է խաղում։ Եվ այնպես չէ, որ մենք իրականում շատ հարցերի համագործակցության շուրջ մեզ պետք է այդ ֆիզիկական սահմանի առկայությունը։

Բացի դրանից, մեր մյուս հարևանը, որի հետ ունենք պատմականորեն բավականին լուրջ խնդիրներ՝ Թուրքիան, որը ունի իր ուրույն պատմությունը համագործակցության ԵՄ-ի հետ, որոշ աշխարհաքաղաքային զարգացման հետ, որոշ աշխարհաքաղաքական զարգացման հետ, կարծում եմ՝ կարող է դառնալ տրանսպորտային կապող օղակ Հայաստանի և ԵՄ միջև։

Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ մոտակա ժամանակ մայիսի սկզբին Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ հյուրընկալելու է 2 եվրոպական գագաթնաժողովներ, այդ առումով բավականին հստակ ցույց են տալիս, որ այո՝ այդ ուղղությունը հանդիսանում է առաջնահերթը։ Իհարկե, այդ ճանապարհի վրա կան քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ ձևի սահմանափակումներ, բայց արժեքային այդ ընկալումը և մոտեցումը կա, և բնականաբար դա տեսնում ենք։

Սկսած մոբիլությունից, սկսած ուսանողներից, օրինակ ուսանողներին այցելել եվրոպական առաջատար համալսարանները, բիզնեսմեններին ներգրավելով և մասնակցելով ինչ-որ գործընթացներին, ինչ-որ պրոյեկտներին, եվրոպացի գործընկերների հետ։ Ունենալ հնարավորություն մտնել եվրոպական շուկա։

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930