«Մեզ համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է, ինչպես նաև՝ սոցիալական արդարությունը, հանրային համերաշխությունը, ատելության մթնոլորտի վերացումը, որովհետև, ցավոք, ատելությամբ փորձում են մեզ կառավարել։ Մենք գնում ենք պարզ ճակատով, գնում ենք ժողովրդի հետ, որովհետև «Առաջարկ Հայաստան»-ի կոնցեպտը ծնվել է հենց անմիջապես ժողովրդից»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Աբովյանը։
«Հիմա կխուսափեմ ինչ-որ տոկոսների մասին խոսելուց, բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ պայքարել է լինել մեծամասնություն»,- հավելեց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































