Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանալու է վարչապետ դառնալ, չենք միանա»․ Գագիկ Ծառուկյան

Ապրիլ 09,2026 19:50 Share

«Այո, ցուցակը ես եմ գլխավորելու»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ եթե գլխավորում է ցուցակը, դա չի նշանակում, որ ինքն ուզում է վարչապետ դառնալ։

Հարցին՝ ո՞վ է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց. «Քանի որ ես ամեն օր շփվում եմ ժողովրդի հետ, տարբեր ոլորտի մարդկանց հետ, լսելով մարդկանց, որ ասում են՝ այ, օրինակ, մեկը լիներ՝ ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր, մենք էլ համախմբվեինք իր կողքը, ինքն էլ կարողանար կազմակերպել, գնայինք ընտրության, մարդկանց վիճակը լավանար․․․ դրա համար ես հիմա, որպես Գագիկ Ծառուկյան, ասում եմ՝ անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ։

Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, հավաքել եմ մարդկանց՝ տարբեր ոլորտներում լավ մասնագետների, ձեռագիր ունեն, իրենք էլ են ասում, որ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը պետությունն է։ Այդ սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ վարչապետի 4 թեկնածու։ Ես չկամ։ Նա միաձայն չի ընտրվելու։ Ցանկացած թեկնածու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի՝ ով կընտրվի, նա էլ կլինի։ Անհատական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք է։ Ով կարող է անել, մտնել այդ ծանրության տակ, և իմ թիմը կհամաձայնվի այդ ազգանունին, նա էլ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց նաև, որ հնարավոր է՝ ինքը խորհրդարան էլ չմտնի, վայր դնի մանդատը․ «Ես չեմ լինելու վարչապետը, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, թե ով կարող է անել, նա էլ պետք է անի։ Թիմը կուռ է՝ մեկ մարդու նման, մեր բոլորի ուզածը նա է, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մեր մեջքը ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»։

Հետընտրական կոալիցիաների մասին հարցին էլ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Հների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»։

Հստակեցնող հարցին, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ անհրաժեշտ լինի ԲՀԿ-ի աջակցությունը, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը հաղթանակ տանի՝ չի՞ միանալու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանալու է վարչապետ դառնալ, ապա չեն միանա։

Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի՝ վարչապետ դառնալու դեպքում հնարավոր համագործակցության մասին հարցին էլ՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Կմտածենք»։

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Ի դեպ, ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց կուսակցության նախագահ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930