«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մնացորդը 2025թ․ վերջի դրությամբ կազմում է 5,4 մլրդ դոլար։
Սա 1988թ․-ից սկսած օտարերկրյա ուղղակի ներդրումների մնացորդն է։
• Ներդրումների 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 1,8 մլրդ դոլար
• ԱՄԷ-ը կատարել են 517 մլն դոլարի ներդրում՝ 10%
• Ֆրանսիայի ներդրումները կազմում են 425 մլն դոլար՝ 7,9%
• ԱՄՆ ներդրումները 297 մլն դոլար են՝ ընդհանուրի 5,5%-ը
• Մեծ Բրիտանիայի ներդրումները կազմում են 172 մլն դոլար՝ 3,2%։
Կարդացեք նաև
Հաշվարկում չեմ ներառել Կիպրոսի (602 մլն դոլար) և Լյուքսեմբուրգի (521 մլն դոլար) ներդրումները, որոնք որպես օֆշորային երկրներ, իրենց մեջ ներառում են հիմնականում հայկական և ռուսական ծագում ունեցող ներդրումները։
Այս պատկերը մտահոգիչ է՝ փաստորեն Հայաստանում ընդամենը մեկ երկիր է կատարել 1 մլրդ դոլարից ավելի ներդրում։
Հայաստանի անվտանգության և միջազգային հեղինակության ամրապնդման համար անհրաժեշտ է ձևավորել այնպիսի ներդրումային միջավայր, որի արդյունքում առնվազն 10 պետություն Հայաստանում կիրականացնի ներդրում՝ յուրաքանչյուրն առնվազն 1 միլիարդ դոլարի չափով»։


















































