Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողություն՝ Արթիկում

Ապրիլ 09,2026 21:35 Share

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 2-ին Արթիկում բնակվող 78-ամյա թոշակառու Բ․Ա․-ն զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ հայտնելով, որ իրենց տանից գողացել են 43-ամյա որդուն պատկանող զարդերը։

Նրանց բնակարան է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մասնավորապես ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Ա․ Ֆիշյանը, բաժնի այլ պետեր, այդ թվում Արթիկի բաժնի պետը։ Որդին հայտնել է, որ ապրիլի 1-ին իրենց տուն է հրավիրել հարևանին ու երեք ծանոթների, որոնցից երկուսը ( ի դեպ, շատ տարօրինակ մականուններ ունեն․ մեկինը «Ծիգռ» է, մյուսինը՝ «Խելառ»)։

Նրանց ներկայությամբ դարակներից մեկից հանել է իրեն պատկանող ոսկեղենը, տեղափոխել իր սենյակ, որից հետո նրանք այդ կահույքը տեղափոխել են ու դուրս եկել տանից։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ոսկյա զարդերը, որոնց ընդհանուր արժեքը 3 միլիոն դրամ է։

Վերջինս նաև հայտնել է, որ իր տանից գողություն չի կատարվել․ մայրը մշտապես տանն է գտնվում, այլ ոսկին վերցրել է իր տուն հրավիրված անձանցից մեկը։

Ոստիկանությունը, գտնելով, որ կատարվել է անձնական ունեցվածքի գողություն, միջոցառումներ է ձեռնարկել գողոնը և գողություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է հարուցվել։

Նկատենք, որ այս պատմության մասնակից բոլոր անձինք, այդ թվում 43-ամյա տղամարդը, որի զարդերը գողացել են, գործազուրկ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930