Հրապարակվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկը։ Առաջին տեղում Չինաստանն է, իսկ երկրորդ տեղում Թուրքիան։ Երրորդ և չորրորդ տեղերում Բելառուսն ու Ղազախստանն են։ Ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկն անփոփոխ է 2023 թվականից։
Ըստ հրապարակված տվյալների՝ 2025-ի առաջին կեսին Ռուսաստանի արտահանման ծավալները նվազել են 6%-ով՝ հասնելով 195.5 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 1%-ով՝ հասնելով 131.6 մլրդ դոլարի։ Արտահանման ծավալների նվազման պատճառը էներգիայի գների անկումն է։
Մասնավորապես նավթի և այլ ապրանքների գների անկումը նվազեցրել է Ռուսաստանի եկամուտները: Ռուսաստանն ավելացրել է ներմուծումը Իրանից 10%-ով, Ինդոնեզիայից՝ 48%-ով, Եգիպտոսից՝ 43%-ով և Բրազիլիայից՝ 10%-ով։
Կարդացեք նաև


















































