Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ընդդիմադիր 2 քաղաքական գործիչ է ձերբակալվել

Ապրիլ 09,2026 22:44 Share

Թուրքիայում տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) 2 ներկայացուցիչ:

Մասնավորապես Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել է «բանկոմատի աշխատակիցների» գործով։

Քննության տվյալներով՝ քաղաքապետարանում գրանցված աշխատակիցներից մեկը փաստացի չի իրականացրել իր պարտականությունները, սակայն ստացել է աշխատավարձ։ Այս գործի շրջանակում ձերբակալվել է ևս 3 անձ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման համար։

Միևնույն ժամանակ, ձերբակալվել է Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը։ Նա ձեբակալվել է «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում: Ըստ դատախազության՝ ընդհանուր առմամբ Էրքոլից բացի ևս 10 անձի նկատմամբ է ձերբակալման որոշում կայացվել, որոնցից 9-ն արդեն ձերբակալված է։

Քննության շրջանակում դիտարկվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական կեղծիքի և վերահսկողության պարտականությունները չկատարելու վերաբերյալ մեղադրանքներ։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930