Լրահոս
Օրվա լրահոսը

Երմեկ Կոշերբաևը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու և բազմաբնույթ դարձնելու համագործակցությունը Հայաստանի հետ

Ապրիլ 09,2026 22:22 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով նախարարի այցը՝ նախագահը նշել է, որ այն վկայում է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված փոխվստահության և բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման հետևողական և հեռանկարային բնույթը։

Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցերի դերը քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում գործակցության խորացման գործում։

Նախարար Երմեկ Կոշերբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ վերահաստատելով իր երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու և բազմաբնույթ դարձնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին։ Մասնավորապես, կարևորվել է ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների խթանումը, գործարար կապերի ակտիվացումը և առևտրատնտեսական համագործակցության ծավալների ընդլայնումը։

Ընդգծվել է, որ առկա է զգալի չօգտագործված ներուժ, որի լիարժեք իրագործումը կարող է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին։

Քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները՝ շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ անդրադառնալով հաղորդակցային ուղիների գործարկման, լոգիստիկ կապերի արդյունավետության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։

Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության բարձրացման կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության ամուր հիմք։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930