Լրահոս
Օրվա լրահոսը

Նորին Սրբութիւնը խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ կատարուող յարձակումները՝ անմեղ լիբանանցիներուն վրայ

Ապրիլ 09,2026 23:20 Share

Այսօր՝ Հինգշաբթի, 9 Ապրիլ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Իպրահիմ Քանաան, որ միաժամանակ նախագահն է ելեւմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբին։

Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետը տեղեակ պահել Լիբանանը յուզող այժմէական շարք մը հարցերուն մասին եւ, բնականաբար, ունենալ անոր տեսակէտները:

Նորին Սրբութիւնը նախ խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ կատարուող յարձակումները՝ անմեղ լիբանանցիներուն վրայ, ապա ան շեշտեց առաւել քան մէկ միլիոն գաղթականներուն օգտակար դառնալու կարեւորութիւնը եւ կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ օժանդակելու Լիբանանին՝ թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական եւ թէ՛ մարդասիրական մարզերէն ներս:

Հայրապետը նաեւ ընդգծեց երկրի նախագահին ու կառավարութեան շուրջ բոլորուելու եւ ներքին միասնականութիւնը ամուր պահելու առաջնահերթ կարեւորութիւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930