Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը համարում է հատկապես զգայուն». Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ

Ապրիլ 09,2026 23:50 Share

«Թուրքիան եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը համարում է հատկապես զգայուն։ Անկարան հենց սկզբից հավատում էր տարածաշրջանի բոլոր պետությունների միջև համագործակցության մթնոլորտի խթանման հնարավորությանը։ Այս ճանապարհին հիմնական խնդիրը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի օկուպացիան էր»։

Նման հայտարարություն է արել Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ պատասխանելով ադրբեջանական պետական AZERTAC-ի թղթակցի հարցին՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման գործում միջխորհրդարանական դիվանագիտության ներդրման շուրջ։

«Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցումը, մասնավորապես վերջին քայլերը, համարում ենք շատ դրական և կարևոր։ Ես չեմ բացառում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացումը՝ թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ միջխորհրդարանական մակարդակով։ Այս ձևաչափին կարող են ներգրավվել նաև կովկասյան տարածաշրջանի այլ պետություններ», – ասել է Քուրթուլմուշը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում շուտով կտիրի երկարատև խաղաղության մթնոլորտ։

 

Թարգմանությունը` factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930