Հայաստանից դուրս գտնվող այդ ի՞նչ շրջանակների մոտ եւ ինչպիսի՞ պարտավորություն է ստանձնել Սամվել Կարապետյանը, եթե, իհարկե, ստանձնել է․ երեկ հարցրինք Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում տեղ զբաղեցնող Դավիթ Ղազինյանին։
Բնական է, որ ակնարկը Ռուսաստանին է ուղղված, եւ Փաշինյանը տքնում է ցույց տալ, որ Կարապետյանը Պուտինի մարդն է, սակայն Ղազինյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի զուր ջանքերը․ «Բացարձակ պարտավորություն չունի Սամվել Կարապետյանը, որից էլ փոքրիկ խմբակի ղեկավարը, ըստ էության, նեղսրտում է։ Սամվել Կարապետյանը միայն պարտավորություն ունի իր ժողովրդի, իր ազգի, պետության նկատմամբ, որն էլ փորձում է իրականացնել»։
Ղազինյանը Փաշինյանի հայտարարությունն ընկալում է իբրեւ մեսիջ ներպետական մարմիններին․ «Նկատի ունեմ՝ նա գուցե մեսիջ է տալիս ՊԵԿ-ին, իրավապահներին՝ գործելու իր հայտարարության ուղղությամբ, բայց պետք է հիասթափեցնեմ, որ դա էլ իրենց չի օգնելու, Սամվել Կարապետյանն արդեն ցույց է տվել, որ իր համար ֆինանսը շատ փոքր նշանակություն ունի, շատ փոքր, ես հավատացնում եմ ձեզ»։
Ի դեպ, Ղազինյանն իրենց հասցեին քննադատություններին անդրադառնալով ասաց, որ նախօրեին գաղտնի համագումար չեն արել, ընդամենը այն չի լուսաբանվել․ «Ո՞նց եք պատկերացնում՝ 150 հոգի քաղաքի կենտրոնում՝ «Ալեքսանդր» հյուրանոցում գաղտնի հավաք կարո՞ղ էր անել»։ Տեղեկացրեց, որ օրակարգի սեղմ լինելու պատճառով լրատվամիջոցներին չեն հրավիրել, քանի որ ընդամենը ցուցակի 36 հոգուն են հաստատել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































