Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ակնհայտ է, որ Քոչարյանը միևնույն է՝ չի դառնալու ՀՀ վարչապետ, ապա հանուն ինչի՞ են նա ու իր թիմը գնում ընդդիմադիր ձայները փոշիացնելու՝ խիստ ռիսկային ճանապարհով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ապրիլ 10,2026 13:34 Share

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը պոտենցիալ հաղթահարող ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ չեն քվեարկելու Ռ. Քոչարյանի օգտին՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու։ Բացի ՀՅԴ-ից ոչ մի ուրիշ` քիչ թե շատ ազդեցիկ ուժ չի ցանկանում տեսնել Քոչարյանին ՀՀ ղեկավարի պաշտոնում։ Իսկ սա նշանակում է մեկ բան՝ նույնիսկ եթե Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը հաղթահարի անցողիկ շեմը (որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, շատ լուրջ կասկածներ կան), միևնույն է ՀՀ երկրորդ նախագահը չի ընտրվելու երկրի վարչապետ։

Այս՝ ինքնին շատ հետաքրքիր փաստը կարևոր հարցադրումներ է առաջ բերում։
Օրինակ, ի՞նչ են պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանն ու իր առաջնորդած դաշինքը խորհրդարանում, եթե երկրորդ նախագահը վարչապետ չընտրվի։
Երկրորդ, կկարողանա՞ն արդյոք «Հայաստան» դաշինքի՝ հաջորդ գումարման ԱԺ պատգամավորները կյանքի կոչել իրենց ծրագրերի գոնե 1/10-րդ մասը, եթե Քոչարյանը վարչապետ չընտրվի։

Երրորդ, եթե ակնհայտ է, որ Քոչարյանը միևնույն է չի դառնալու ՀՀ վարչապետ, ապա հանուն ինչի՞ են նա ու իր թիմը գնում ընդդիմադիր ձայները փոշիացնելու՝ խիստ ռիսկային ճանապարհով։

Չորրորդ, իսկ ի՞նչ կլինի, եթե Քոչարյանը այնուամենայնիվ ճանապարհ զիջի ընդդիմադիր այն ուժին, որի թե՛ խորհրդարան անցնելու, և թե՛ վարչապետ ընտրելու շանսերն իրական են։

Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ չեմ ուզում որևէ մեկին նեղացնել կամ՝ առավել ևս վնասել։ Ավելին՝ շատ մեծ հույս ունեմ, որ «Հայաստան» դաշինքը կհաղթահարի անցողիկ շեմը ու կմասնակցի նոր կառավարություն ձևավորելու գործընթացին։ Բայց եթե Քոչարյանը միևնույն է վարչապետ դառնալու ոչ մի շանս չունի, ապա ինչո՞վ է արդարացվում նման ռիսկի գնալը, դրանով իսկ Նիկոլին հերթական շանս տալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930