Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության. Ագնեսա Խամոյան

Ապրիլ 10,2026 16:31 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների

Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը։

Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։

Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։

Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ, եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։

Հետևաբար՝ լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930